30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լավագույն դեպքում /վիդեո/

”Աշունը եկել է, ճտերը հաշվելու ժամանակն է”,-այսօր ասուլիսում տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացրեց իր տնտեսագիտական սպասելիքները: Այն, ինչ աշխարհում կատարվում է, Հայաստանի վրա ազդում է, առավել ևս ՌԴ-ի տնտեսական զարգացումները, Ասատրյանը նկատեց, որ արժույթի միջազգային հիմանդրամը կանխատեսել է, որ ՌԴ տնտեսական աճը կկազմի 0.2%:

Սա, Ասատրյանի խոսքով՝ հուլիսյան գնահատականն է և չի արտացոլում պատժամիջոցների ազդեցությունը, այս գնահատականը տարածվում է նաև գալիք տարիների վրա:

“Այն, որ Հայաստանում վիճակը լավ չէ ու գնալով ավելի է վատանում, այդպես է: Դա միայն պաշտոնյաները չեն հասկանում, այդ պատճառով էլ ոգևորված գնահատականներ են տալիս: Թեև 8 ամսում 4.1% աճ է եղել նախորդ տարվա համեմատ, բայց արդյունաբերական արտադրանքի աճն ընդամենը 0.9% է, շինարարությունը՝ 0.4%, գյուղոլորտի աճը՝ 4.9%՛՛:

Թվերը ըստ բանախոսի՝ բավական տպավորիչ են, բայց մեր երկրում հաշվառման միասնական կանոնները բացակայում են և դա միայն գնահատականներ են: ՛՛Գյուղմթերքի կեսից ավելին արտադրանք չի դառնում, օրինակ, հաշվառում են տանձի ծառի ծաղիկը, որը դեռ բերք էլ չի դարձել և հայտնի չէ՝ կդառնա, թե ոչ”:

Տնտեսագետն ընդգծեց, որ  առևտուրը 5.7% է աճել, ծառայությունները՝ 6.2%, սա Ասատրյանը պայմանավորում է ստվերի մի մասի կրճատմամբ: 

Ասատրյանի կանխատեսումներով` այս տարի տնտեսական աճը կլինի զրոյական: “Հայաստանի տնտեսության համար երկու տոկոսը համարյա ՛՛զրո՛՛ է, իսկ մենք շատ մոտ ենք այդ ցուցանիշին: Տարին կամփոփենք լավագույն դեպքում 2.5% տնտեսական աճով”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ