Որ երկու տարի անընդմեջ բաքվեցիների հետ քիրվայություն ու սիլի-բիլի էիք անում, մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ
Ադրբեջանական քարոզչամեքենային հավատալն ու հղում անելը նախկին ընդդիմադիրների, նույն ինքը՝ այսօրվա իշխանավորների «շնորհն» է, ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով վերջին օրերին Բաքվում շրջանառության մեջ դրած տեղեկություններին այն մասին, թե Փաշինյանն Ալիևի հետ հրադադարի պահպանման պայմանավորվածություն է ձեռք բերել հակամարտության կարգավորման՝ Ադրբեջանին ձեռնտու լուծման հասնելու խոստման դիմաց:
«Ես ոչ հավատում եմ, ոչ էլ հղում եմ անում, բայց մի բան հարցնեմ. տղերք, որ երկու տարի անընդմեջ բաքվեցիների հետ քիրվայություն ու սիլի-բիլի էիք անում, մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ»:
Հակոբյանը նկատել է՝ իշխանությունը չէ՞ր կանխատեսում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված խնդրանքները հանրայնացվելու են և փաստի առաջ կանգնեցնելու իրենց:
«Դուք ինչքա՜ն վատ գիտեք թուրքերին, ինչքա՜ն վատ եք պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտություն»,- նշել է Հակոբյանը: