25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանություն չունի Էրդողանի մեղադրանքներին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ում Հայաստանին մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ, մինչդեռ, «Փաստինֆո» լրատվականի պարզաբանող զանգին ի պատասխան, ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է՝ ԱԳՆ-ն մեկնաբանություն չունի։

 

Տեղեկացնենք, որ Թուրքիայի նախագահը երեկ Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտ լինելու մեջ.«Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նշել է, նաև որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։
Թուրքիայի նախագահի խնդրահարույց հայտարարության վերաբերյալ «Փաստինֆո» գործակալությունն այսօր փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Արտաքին գործոց նախարարությունից, սակայն խոսնակ Աննա Նաղդալյանն ի զարմանս մեզ ասաց հետևյալը.«Արտաքին գործերի նախարարությունն այս պահին չի մեկնաբանում Թուրքիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը, միաժամանակ հավելում ենք, որ առաջիկայում նույն հարթակում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում անդրադարձ կլինի Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ