Խնդիրը վարչապետն է եւ կառավարությունը. հացադուլի նստած ՀՀ քաղաքացիները դիմում են Պուտինին /տեսանյութ/
Մեկ ամսից ավելի դեռևս արտակարգ դրությունից առաջ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ:
«Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին» գրությամբ պաստառներով կառավարության դիմաց հացադուլի են նստել ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները՝ պահանջելով ՌԴ-ն բացի սահմանները , և իրենք կարողանան վերադառնալ իրենց թողած աշխատանքին, ընտանիքներին:
«Էստեղ ինձ ոչ մեկ աշխատանքի չեն վերցնում: Նայում են, ասում են՝ մորքուր ջան, տարիքդ մեծ ա: Խնդրեմ, թող աշխատանք տան, ես կմնամ: Ես 30 հազար թոշակով ոնց ապրեմ: Առաջ կասկածում էինք, բայց հիմա համոզվել ենք: Բոլորի համար սահմանը բացել են, միայն Հայաստանի հետ չեն բացում»,-լրագրողների հետ զրույցում նշեց բողոքող կանանցից մեկը՝ հավելելով, թե պատճառը Հայաստանի կառավարությունն է, խնդիրը վարչապետն ա »:
Հիշեցնենք, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները հանվել են՝ բացառությամբ Հայաստանի։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։