27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թագավորն ապրած կենա, Էրոտիկան էլ՝ անպակաս

Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանին ջուր մատակարարած Գագիկ  Ծառուկյանի եւ վարչապետի միջեւ ջրերը վերջնականապես պղտորվեցին այսօր, եր Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում արեց.  «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել  է Փաշինյանը՝ առանց անուն նշելու՝ ակնարկելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ 40 տարվա վաղեմության քրեական գործը:

Կարճ  ժամանակ անց Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին՝ դարձյալ ֆեյսբուքյան գրառմամբ, կրկին առանց անուն  նշելու․ «Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Փորձագիտական շրջանակներից արդեն իսկ Փաշինյանի քայլը որակվում  որպես քաղաքականապես բացասական,  անձնապես՝ անբարո. «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր Փաշինյանը «եկեղեցու տարածքում խմբով բռնաբարողներից» 2018 թվականին աջակցություն ընդունում վարչապետի պաշտոնում ընտրվելու համար, ապա կոալիցիա կազմում այդ նույն «եկեղեցու տարածքում խմբով բռնաբարողների հետ»։

Կեսօրին, սովոորոււթյան համաձայն՝ Փաշինյանին կրծքով պաաշտպանելու  առաքելությամբ առաջ նետվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ավելի բարդացնելով քաղաքական  առաջջնորդի վիճակը.

«Ես վստահ եմ, որ այն մեջբերումը, որը հայտնվել է պարոն Ծառուկյանի էջին, վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված մամուլում, ինչպես նաև տարբեր տեղերում տեղեկություն է տարածվում, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը: Կարծում եմ՝ այդ որոշումն այդ ժամանակ կայացրել է նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ՝ հիմա Գագիկ Ծառուկյանի քաղաքական բուռն վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորվի»,-լրագրողղներին ասաց Ալեն Սիմոնյանը:

Գևորգ Պետրոսյանի արձագանքը չուշացավ․ «Ալեն Սիմոնյանը հղի է…

Ես մինչ օրս գիտեի, թե հղիությունը բացառապես մի տեսակ ունի…

Բայց արի ու տես, որ Ալեն Սիմոնյանը հակառակն է ապացուցում…

Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը:

Նա, չկարողանալով մասնագիտորեն հակադարձել իմ գնահատականներին, մտել է ստորության դաշտ ու անխնա արածում է:

Էնքան նեղն ա ընկել, որ Ծառուկյանի՝ լրիվ ուրիշ մարդու մասին արված գրառումը բերում-կպցնում ա ինձ:

Բարոյականության (հատկապես՝ տղամարդկային) հետ դեռ պատանեկության տարիներից լրիվ վերջնահաշվարկ կատարած այս երկոտանին շփոթվել ա իր կարգավիճակից ու ընկել ա ցայտնոտի մեջ:
Ա՜յ տղա, օրինագիծ գրի, խելոք մնա քո տեղում, քանի դեռ բերանս չեմ բացել…

Ասենք՝ գունավոր վիբրատոր՝ Միացյալ նահանգներից…

Ու էլի ըտենց բաներ…»։

Այսպիսով, մեկնարկեց քաղաքական թեժ աշնան էրոտիկ երանգավորումը՝ ՀՀ վարչապետի ձեռամբ :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ