27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էս ձեւի խուլիգաններ էս ազգը չի տեսել: Նախկինները սրանց դիմաց մանկապարտեզ են. կառավարության մոտ թեժ է /տեսանյութ/

Եկմալյանի բնակիչները կրկին ակցիա են անում կառավարության մոտ: 2004թ-ին քանդված տների բնակիչներն ասում են՝ արդեն քանի կառավարություն, վարչապետ ու նախագահ են փոխել, բայց այդպես էլ իրենց խնդիրը չի լուծվել: Եթե նախկինում իրենց պատասխանել են` ներդրող չկա, որ շենք կառուցի, իրենք բնակարաններ ունենան, հիմա ներդրողը կա, բայց նոր քաղաքապետը թույլ չի տալիս այդտեղ բարձրահարկ կառուցել: 

Ակցիայի մասնակիցներից մի կին հայտարարեց, որ ինչ-որ օլիգարխ, ով լավ հարաբերություններ ունի գործող իշխանությունների հետ, թաթը դրել է իրենց շենքի տարածքի վրա, դրա համար կառավարությունը չի լուծում հարցը, այնինչ ներդրող կա, ով պատրաստ է կառուցել շենքը:

«Ես այդ օլիգարխին ասում եմ՝ թաթերդ կկտրենք: 15 տարի սպասել ենք, էլի կսպասենք, բայց ձեր ուզածը չի լինի: Ուզում են մտցնեն գերակա շահ: Այնքան ապուշ են, որ չեն հասկանում՝ հենց մտցնեն գերակա շահ, բողոքարկելու եմ: Իրավաբան էլ չունեն, գինդով են իրավաբան ման գալիս: Տեսան, որ ճիշտ եմ ասում, իրավաբաններին փոխեցին:

Վրդովված քաղաքացիները համոզված են, որ ինչ-իինչ խաղերից եւ պայմանավվորրվածութթյուններից ելնեելլով՝ կառավարությունը ձգձգում է հարցի լուծումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ