15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի մեկնաբանելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:

Ինչ վերաբերվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ ընթացող բանավեճին, Տիգրան Սարգսյանն ասաց.”Գոյություն ունի քաղաքական տեսական բանավեճ, թե որ ընտրական համակարգն է առավել արդյունավետ: Տարբեր երկրների փորձը տարբեր արդյունքներ է  ցույց տալիս եւ ելնելով իր առանձնահատկություններից, տարբեր երկրներ պետք է ընտրեն իրենց համար առավել արդյունավետ համակարգը”:

Վարչապետի խոսքով,  խնդրի լուծման լավագույն ձեւը ԱԺ-ում քաղաքական բանավեճն է, որը եւ տեղի է ունեցել Հայստանում ՀՀ ԸՕ վերջին փոփոխությունների ժամանակ:

“Մենք նոր ենք փոփոխել մեր ԸՕ-ն եւ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման  համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ ԱԺ-ում եւ  լսել տարբեր տեսակետներ, բայց ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ եւ մեր օրակարգում դա այնքան  էլ առաջնահերթ հարց չէ”,-նշել է վարչապետը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ