Պահանջում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը փողի աղբյուր դարձրած Վահե Գրիգորյանի արձանի տեղադրումը. ՎԵՏՕ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր-ղեկավար Նարեկ Մալյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին գրություն է ուղարկել։
«Հարգելի պարոն Մարության,
Օրերս Երևան քաղաքի ավագանու Մշակույթի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի» էսքիզին:
«ՎԵՏՕ» շարժումը կարծում է, որ առկա է որոշակի անարդարություն, քանի որ այդ հուշարձանն ամբողջապես չի արտացոլում Մարտի 1-ի իրադարձության բոլոր ասպեկտները:
Անարդարությունը վերացնելու նպատակով՝ առաջարկում ենք հուշարձանի կողքին տեղադրել նաև մարտի 1-ի զոհերի հիշատակը կայուն եկամտի աղբյուր դարձրած մարդկանց հավաքական արձանը:
Մեր առաջարկած հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում՝ դոլարի նշան ($), որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի՝ 2010 թվականին օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած գումարը:
Պատրաստ ենք մասնակցել մեր առաջարկի վերաբերյալ հանրային քննարկմանը, ինչպես նաև կազմակերպել հուշարձանի կառուցման ֆինանսավորման համար հանրային դրամահավաք:
Կից ներկայացնում ենք օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով Վահե Գրիգորյանի ստացած 10 300 դոլարի մասին փաստը /առդիր 1 էջ/» , – գրված է քաղաքապետին հասցեագրված գրության մեջ։