22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլը ու ասֆալտապատումը, հա՞ց, թե՞ տեսարաններ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը ու ասֆալտապատումը, հա՞ց, թե՞ տեսարաններ.

Ներհայաստանյան իրադարձությունները թույլ են տալիս եզրահանգելու, որ առաջիկայում բավականին կտրուկ շրջադարձերը սարերի հետևում չեն, և իրականում հնարավոր է՝ լինեն, քանի որ այն հավիտենական տեղապտույտը, որը տեղի է ունենում այսօր Հայաստանում, հանգեցնում է կտրուկ գործողությունների։

Համաձայնեք՝ ներկայում իշխանության մոտ մի տեսակ վակուում է, որից դուրս գալու ճանապարհը, գոնե այս պահին, տեսանելի չէ, և դա Նիկոլի նման խորամանկ անձնավորության համար տեսանելի է միանգամից, ուստի նա փայլուն գիտակցում է, որ արտակարգ դրությունը, որն արդեն շարունակվում է շուրջ հինգ ամիս և, ըստ ամենայնի, սեպտեմբերի 11-ին ավարտվելու է, դրա հետ միասին նվազելու է նաև ոստիկանության արհեստական ներկայացվածությունը տարբեր միջոցառումներին։ Սա ինքնին, Նիկոլի նման կասկածամիտ գործչին լուրջ խորհելու և հերթական սցենարներն ու տեսարանները մատուցելու առիթ է հանդիսանալու։

Դիտարկենք, թե հատկապես որ գործընթացներից է զգուշանում ինչ-որ տեղ՝ նաև վախենում Նիկոլը։

1. Որպես ստարտային տարբերակ՝ առանձնացնենք Արցախի հիմնահարցը, որի մասին, ինչքան էլ հրապարակավ ամենատարբեր ու բարձր ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ հնչեցնի Նիկոլը, պարզ է մի հստակ ճշմարտություն՝ նա չունի Արցախի հարցի լուծման բանաձևն ու բանալին, ավելին, նա երկուսուկես տարվա ընթացքում քամուն տվեց արցախյան բանակցային գործընթացի բոլոր պաշարները և հայտնվեց փակուղու առաջ։ Նիկոլը ուղղակի մսխեց այն բանակցային կապիտալը, որն առկա էր սեղանին մինչև իր իշխանության գալը։ Արցախի հարցում և ներքաղաքական և միջազգային հարթակներում Նիկոլը մնացել է միայնակ, չունի ոչ հենարան․ և, ցավոք, դա փաստ է, քանի որ մարդ, որ չունի լուծման տարբերակ, չունի նաև հնարավորություն որևէ մեկից խորհուրդ հարցնելու, նա այրել է բոլոր կամուրջները։ Նիկոլը հասկանում է, որ դեռևս երկու տարի առաջ Արցախի հարցում թույլ է տվել լուրջ սխալներ, որոնք ներկա դրությամբ և տեսականորեն, առավել ևս՝ գործնականում, հետ բերելն անհնար է։

2.Հաջորդ ուղղությունը, որը կարող է հանդիսանալ փաշինյանական «ցավոտ» աշուն, արտաքին քաղաքական ոլորտն է, որն արդեն Հայաստանում երկու տարի է, ինչ ընդհանրապես գոյություն չունի, քանզի Նիկոլը հնարավոր բոլոր տարբերակներով ավերում է գոյություն ունեցող բազմամյա կապերը։ Իշխանության գալուց հետո նա մի քանի անգամ հեգնական ու ջղաձիգ նշել է «ծուռ վզով արտաքին քաղաքականություն» վարելու մասին՝ շեշտելով, որ «Հայաստանը բոլորի հետ պետք է համագործակցի՝ ինչպես հավասարը հավասարի հետ», սակայն երկուսուկես տարի անց տեսնում ենք, որ ՀՀ-ն ոչ միայն չի համագործակցում, այլև ամենուր բացահայտ ռեգրես է գրանցում։ Ասվածի դասական ապացույց կարող է հանդիսանալ՝ հայ-ռուսական հարաբերությունները, հայ-ամերիկյան, հայ-իրանական, թե հայ-չինական կամ Եվրոպայի հետ համագործակցության հարցերում։ Ամենուր ձևական ողջույններից ու մեծապետական հայտարարություններից այն կողմ ոչ մի էական տենդենց չկա։

3.Արձանագրենք նաև, որ ներիշխանական «արշալույսները» նույնպես խաղաղ չեն, ինչը լրջորեն կարող է ազդակ հանդիսանալ Նիկոլի իշխանության ամբողջական և վերջնական մասնատման, ապա նաև՝ մարման։ Ներկայումս Նիկոլը անձամբ, ըստ տարբեր փորձագիտական հարցումների, ունի 35-40 տոկոսանոց վարկանիշ, իսկ ողջ իշխանությանը վստահում է հասարակության մոտավորապես 25 տոկոսը։ Միանշանակ, այս թվերի մասին Նիկոլը տեղյակ է, և բնական է, որ դա չի կարող չանհանգստացնել Նիկոլի նման ամբիցիոզ ու իշխանատենչ անհատին, որը հնարավոր ու անհնար բոլոր քայլերն անում է՝ սեփական իշխանության կյանքը մի քանի ամսով ևս երկարացնելու համար։

4.Հաջորդ նա է որ իշխանության տնտեսական պատասխանատուներն ամբողջությամբ ավերել են համակարգը, բյուջետային հավաքագրումները, ըստ օդում կախված լուրերի՝ նկատելի քիչ են, կորոնավիրուսով պայմանավորված՝ մի շարք բիզնեսներ կամ փակվել են, կամ ուղղակի 5-6 ամիս չեն աշխատում, չնայած աղքատության դեմ «պայքարի» ֆետիշացվող քաղաքականութանը, հանրության շրջանում նկատելիորեն աճել են սոցիալական խնդիրներ ունեցող անձինք։

Հ.Գ. Նիկոլը գտել է իր իշխանության հիմնական՝ «հաց և տեսարաններ» բանաձևի լուծումը․ ՀՀ-ում ամենուր տոտալ ասֆալտապատում է ընթանում, մարդիկ տեսնում են, որ ամենուր ասֆալտապատ ճանապարհ է՝ չիմանալով, որ դա ընդամենը թերթի մի կողմն է, մյուս կողում՝ ամբողջությամբ դատարկություն է։

Հ.Գ.Գ. Ընդհանրապես քաղաքագիտական տեսության մեջ ընդունված մի բանաձև կա, որի մասին քչերը գիտեն, ասում են՝ եթե հանրության մեջ ավելանում են «համազգեստավոր» անձինք (ոստիկաններ, զինվորականներ, հատուկ ծառայության ներկայացուցիչներ), նշանակում է՝ տվյալ իշխանության մոտ խնդիրներ կան, և, որ իշխանությունն ինչ-ինչ վախեր ունի, նաև անվստահություն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ