11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան կտանեն ԱԺ՝ վավերացնելու․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկվում, կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն խորհրդարանում անցկացնելու համար։

Սակայն քիչ չեն նրանք, որոնք հավատալով իշխանություններին, վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը երբեք նման քայլի չի գնա: «Փաստ» թերթի ունեցած տեղեկության համաձայն, այս թեման նոր զարգացում է ստանում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով։

Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն կերպ պատրաստվել առաջիկա գրոհներին, որոնք կլինեն ընդդիմախոսների կողմից»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ