17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արտակարգ դրությունը չի երկարացվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ․ Ռուստամ Բադասյան

Մշակվում է նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, որով ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը հայտարարված արտակարգ դրությունը չի երկարցվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

 

«Վարակիչ հիվանդությունների ՀՀ ներթափանցման, ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին», – ասաց նա։

Նախարարի խոսքով՝ կարանտին հնարավոր կլինի սահմանել լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից առանձին տարածքներում, իսկ Կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ էլ մի քանի մարզերում։ Վերջին դեպքում կարող են գործել մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ և այլն։

Բադասյանը նկատեց, որ առաջարկվող փաթեթը հնարավորություն կստեղծի պայքարել համաճարակի դեմ՝ առանց արտակարգ դրության երկարաձգման։ 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ