22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ե՞րբ եք այս գործելաոճին վերջ տալու». Փաշինյանը պատասխան է պահանջում Ռուստամ Բադասյանից

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
«Կառավարության նիստում արդեն մի քանի անգամ հնչում է, որ այս կամ այն նախագիծը երեկ չէ, երեկ իրիկունն է  ուղարկվել կարծիքի, սա որքա՞ն է շարունակվելու, լավ»,- ասաց Ն. Փաշինյանը։

Արձագանքելով, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմը նախագիծը կարծիքի ուղարկելու և շրջանառելու գործառույթ չունի. «Այն գերատեսչությունը, որը նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է կարծիքի ուղարկել ու շրջանառել նախագիծը՝ մինչև վարչապետի աշխատակազմին ներկայացնելը։ Այդուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգն ուղարկվում է բոլորին, և այն բաց է»,- նշեց Է. Աղաջանյանըվ 

Դիմելով Արդարադատության նախարարին, վարչապետը հարցրեց, թե ինչո՞ւ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Մինչև վերջին պահը պարզ չի եղել, որ նախարարությունը պետք է զեկուցող լինի»։

Վարչապետը զարմացած հարցրեց. «Դա ի՞նչ կապ ունի, նախագիծը որտե՞ղ է գրվել»։
Ռուստամ Բադասյանը հակիրճ պատասխանեց, որ նախագիծը  հրատապ ռեժիմով են քննարկել։

Վարչապետը կրկին զարմացած հարցրեց. «Հուլիսից մինչև օգոստոս հրատապ ռեժիմո՞վ»։
«Պարոն վարչապետ, մենք նախագիծն ուղակել եք վարչապետի աշխատակազմ, ներկայացրել եք մեր դիտարկումները, մեր կարծիքն ենք արտահայտել, որ սա առողջապահության բնագավառի նախագիծ է, և մեր դիտարկումներն ուղարկելով՝ խնդրել ենք տեղյակ պահել հետագա ընթացքի մասին։ Դրանից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել, և վերջում իմացել ենք, որ մենք այս հարցով զեկուցող ենք լինելու»,- շեշտեց Ռ. Բադասյանը։
Շարունակելով՝ վարչապետն ասաց, որ Կաֆկայի դղյակը պետք է դարձնել Կառավարության կանոնադրության հավելված. «Եկեք դադարեցնենք, կգնաք կքննարկեք մինչև ստորագրման բերելը։ Մինչև բոլոր շահագրգիռ անձանց հետ չքննարկվի, նախագիծը ստորագրման չբերեք»,- ընդգծեց վարչապետը։

Նշենք, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել էր  օրենսդրական նախագիծ՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ