05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անմիջապես աշխատանքից ազատել Արայիկ Հարությունյանին. «ԿԱՄՔ»-ի հայտարարությունը

ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված համապետական ծնողական ժողովի ժամանակ Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը: Սակայն նրա արածներն ու անելիքները քննարկելն արդեն անիմաստ է, որովհետեւ մեր որոշումներին և նպատակներին արդեն գերադասվում է փողոցներում եւ առցանց արտահայտվող հայության կամքը: Ժողովուրդն իր խոսքն ասել է` նա չի վստահում Լանզարոտեի կոնվենցիա պաշտպանող և հայկականը նսեմացնող Արայիկ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին:

Ուստի` Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը 2020 թվականի օգոստոսի 18-ին կոչ էր ուղղել համայն հայությանը` մեկ մարդու նման միանալ «ԿԱՄՔ»-ի պահանջներին, որոնցից գլխավորն է՝ հայ ժողովրդի կատարյալ անվստահությունը վաստակած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունկանի հրաժարականը:

Մենք սկսել ենք անժամկետ բողոքի ակցիաներ, որի շրջանակներում

բոլոր արժանապատիվ հայերին, ուսանողներին,  ծնողներին, մասնագետներին, և մտահոգ բոլոր քաղաքացիներին, վաղը Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին լինել ԿԳՄՍ նախարարության դիմաց: 

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն

 Հ.Գ. մեր պահանջներն են․

ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին

բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:

գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:

դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:     

ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել և այլն»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ