13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էդգար Ղազարյանը գնաց արձակուրդ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ տեղեկացրեցին, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին ազատել են աշխատանքից։ Մենք նախօրեին հարցազրույց էինք արել նրա հետ եւ նա ասել էր, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունեցել՝ այլեւս ինքը չի կարող բանավոր հարցազրույց տալ եւ խնդրել էր հարցերն ուղարկել գրավոր։

Նաեւ ասել էր, որ այս ընթացքում որեւէ իրավազոր նիստ չի կայացել, քանի որ դրա համար հարկավոր է գոնե 5 անդամի ներկայություն, իսկ նիստերին գալիս է 4 դատավոր։ Բացի այդ Ղազարյանն այստեղ աշխատանքի է անցել Հրայր Թովմասյանի ժամանակ եւ համարվում է նրա թիմի անդամ ու այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ է տվել՝ քննադատելով ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությունը, ուստի մեզ տարօրինակ չթվաց այս լուրը։
Սակայն մենք կապվեցինք Էդգար Ղազարյանի հետ եւ նա ասաց, որ ընդամենը արձակուրդ է գնում եւ ինչպես բոլոր բարեխիղճ պաշտոնյաները՝ արձակուրդից հետո վերադառնալու է աշխատանքի»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ