01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փլատակների տակ մնացած 3 քաղաքացիներին դուրս բերեցին․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ