27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրը կրակել է դստեր համակարգչի վրա` հաղորդագրության պատճառով /վիդեո/

Հայրը կրակել է աղջկա համակարգչի վրա` սոցցանցում գրված հաղորդագրության պատճառով: “Պատժի” տեսագրությունն արդեն հասցրել է 20 մլն անգամ դիտվել “YouTube”-ում,  ստանալ 72 հազար “լայք” եւ 362 հազար մեկնաբանություն “Facebook”-ում:

Ծրագրավորող Թոմի Ջորդանը կրակել է դստեր նոութբուքի վրա, երբ սոցիալական կայքերից մեկում կարդացել է աղջկա հաղորդագրությունը, որում նա խոստովանում է` որքան է ատում տնային գործերը:

Աղջիկը պատահմամբ է բաց թողել հաղորդագրությունը: Նա հատկապես վրդովմունք է հայտնել այն պատճառով, որ տնային գործեր անելու  համար իրենց տանն աղախին կա: Դեռահասը կարծիք է հայտնել, որ ծողները պետք է վճարեն իրեն` իրենց սենյակը հավաքելու համար:

Հայրը տեսել է հաղորդագրությունը, երբ նոր ծրագիր է փորձելիս եղել համակարգչի վրա: Քանի որ նախկինում նման դեպք եւս եղել է եւ հայրը բավարարվել է ընդամենը “խրատական զրույցով”, այս անգամ նա որոշել է ավելի խիստ լինել` պարզապես 9 փամփուշտ կրակելով համակարգչի վրա: Այժմ նոր նոութբուք ձեռք բերելու համար դուստրն ստիպված կլինի ինքնուրույն փող վաստակել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ