09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է աշնանն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանը կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ТАСС-ին տված հարցազրույցում:

 

«Համանախագահները ցանկանում են այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Այնուամենայնիվ, Հայաստանի գործողությունները փաստացի միջնորդների ջանքերը հավասարեցնում են զրոյի», – ասել է նա:

Նրա խոսքով՝ «Հայաստանի ղեկավարությունը թուլացնում է բանակցությունները վերսկսելու հնարավորությունները»:

«Նման պայմաններում վաղաժամ կլինի խոսել արտգործնախարարների հանդիպման ժամկետների մասին», – նշել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ