01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Անհամբեր սպասում եմ Անդրանիկ Քոչարյանի վրա հղումներ ադրբեջանական մամուլում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Չկար կասկած, որ արտաքին քաղաքանության տեղական արտադրության ширпотреб-ները միանգամից կդառնան ազերպրոպի սիրված հերոսներ։
Բա իհարկե։
 
Ադրբեջանական մեդիադաշտում տարիներ շարունակ բուծվող հիմարությունները հանկարծ դարձան Հայաստանի եւ Արցախի նոր ղեկավարության համար նույնքան ցանկալի ծծովի կոնֆետ, որքան Ալիեւի։
 
Այդ կտերը սկզբից նախատեսված էին ադրբեջանական Պողոսների համար (կոչենք նրանց Տոֆիկներ), ու ահա հանկարծ այդ էժան արտադրանքը գրավեց նաեւ մեր ղեկավարության սրտերը։
 
Ու ջհանդամ, թե Ալիեւը չի խոստովանել ճիշտ հակառակը (աշխարհը ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը)։ Ու ոչինչ, որ Լուկաշենկոն սկանդալային կերպով բացահայտեց, որ Սերժ Սարգսյանը մերժում էր Պուտինին եւ իրեն 5 շրջանները հանձնելու հարցում։
 
Կարեւորը նա է, որ ադրբեջանական քարոզչության նամշած ծծովի կոնֆետը թարմացնի է նաեւ մերոնցից ոմանց գարշահոտ շնչառությունը։
 
Հ.Գ. Անհամբեր սպասում եմ Անդրանիկ Քոչարյանի վրա հղումներ ադրբեջանական մամուլում»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ