22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչքա՞ն է պատրաստվում լռել Պաշտպանության նախարարը. 168.am

Տևական ժամանակ է՝ ներքաղաքական օրակարգ են նետվել Ապրիլյան պատերազմը կասկածի տակ դնող թեզեր, ամենատարբեր հարթակներից հնչում են ձևակերպումներ, որոնցով փորձում են հերքել ոչ միայն Ապրիլյան պատերազմում տարած մեր հաղթանակը, այլև պատերազմի փաստն ինքնին:

Թե ինչո՞ւ է սա արվում և ի՞նչ է տալու այս ամենը հայկական կողմին, պարզ չէ, պարզ չէ նաև, թե ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը՝ թույլ տալով նման շահարկումներ:

168.am–ը ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից փորձեց հետաքրքրվել, թե ՊՆ-ն այս շահարկումների վերաբերյալ արդեն դիրքորոշում ունի՞։ Նա լսելով միայն հարցի սկիզբը՝ ասաց.

«Ես Ապրիլյանի թեման ընդհանրապես չեմ մեկնաբանում»:

Հարցին՝ իսկ ինչքա՞ն է պատրաստվում լռել Պաշտպանության նախարարը և տուրք տալ նման շահարկումներին, պատասխանը կա՞, ՊՆ խոսնակը պատասխանեց.

«Ձեր հարցադրումն արդեն իսկ սխալ շեշտադրումներ է պարունակում:  Ես ասել եմ անցյալ անգամ, որ մենք թեմային կանդրադառնանք, երբ կլինի  հանձնաժողովի եզրակացությունը»:

Դիտարկմանը, թե եթե Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենք են որոշակի ինֆորմացիա հայտնում, նա արձագանքեց. «Պաշտպանության նախարարությունը թեմային կանդրադառնա հանձնաժողովի եզրակացությունից հետո, եթե դրա կարիքը լինի»:

Ի պատասխան հարցին էլ, թե վտանգավոր չէ՞ նման շահարկումներին տեղի տալը, նա նշեց. «Այլ հարցերի ես չեմ պատասխանում»:

Փաստորեն մինչ շատ-շատերը խոսում ու խոսում են Ապրիլյան պատերազմի մասին, ՊՆ-ն շարունակում է «լռության ուխտը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ