23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔՊ-ում կարծում են՝ վաղուց հասունացել է Մարությանին փոխելու հարցը․ «Հրապարակ»

«Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին եւ Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։

Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։

Մի պատճառ էլ կա․ այս կարեւոր ոլորտներում ձախողումները շատ են վնասում իշխանությունների իմիջին, ուստի նոր մարդիկ՝ նոր ձախողումներ Երեւանում, կրթության ու առողջապահության ոլորտներում իշխանությունը չի մարսի։

Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է կոծկել սրանց թերությունները, ներշնչել, թե ամեն ինչ լավ է։ Հենց սա է դեր խաղացել, որ որոշել է «ձեռք չտալ» Հայկ Մարությանին։ Նա էլ, օգտվելով առիթից, խրոխտ տեքստ էր տարածել նախկինների ու «պատվեր կատարող» լրատվության մասին։

Իրականում՝ ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է քաղաքապետին փոխելու հարցը, եւ նա Նիկոլ Փաշինյանի «ամենաանհաջող կադրն» է։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ