17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

2 տարվա համբերատար լռությունից հետո Սերժ Սարգսյանը պետական նշանակություն ունեցող փակագծեր բացեց. Գ. Գևորգյան

Ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գրում է․ 

Բացառիկ մարդիկ են, որ կարողանում են կյանքի ամենադժվարին և մարտահրավերներով շրջափուլում, հանուն պետականության ցուցաբերել խորագետ համբերատարություն:

Երկու տարվա համբերատար լռությունից հետո, Սերժ Սարգսյանի անդրադարձը 2016 թվականի ապրիլյան մեր հաղթանակին, փակագծեր բացեց, փակագծեր որոնք իրականում պետական նշանակություն ունեն:

Սա խոսք էր պատերազմի ճանապարհ անցած պետական գործչի, անվտանգության համար պատասխանատու նախագահի և մարդու, ով լավագույնս գիտի խաղաղության ու պատերազմի գինը: Իսկ խաղաղության և պատերազմի գինը լավ գիտեն այն մարդիկ, ովքեր անցել են այդ ամենով:

Անչափ կարևոր էր նաև այն մեսիջը, որով շեշտվեց պետության անվտանգության համակարգի էլ ավելի ամրապնդման համար՝ ռազմավարական դաշնակցային-գործընկերային հարաբերությունների պահպանման, զարգացման գործոնը: Փաստացի, ՌԴ-ի կողմից մինչև 2018 թվականի ապրիլ, մեզ մեծաքանակ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերվել: Ըստ այդ ծրագրի ՀՀ Զինված Ուժերին տրամադրվել է շուրջ 50.0000 տոննա ռազմատեխնիկական աջակցություն:

Սա փաստ է, սա կատարված աշխատանք է, սա պետական շահից բխող քաղաքականություն է, որը ամենապրոֆեսիոնալ պոպուլիստն անգամ, չի կարող մանիպուլյացնել:

Սա այն կարևորագույն քայլերից է, որով ցանկացած պետություն իր անվտանգության համակարգն է ամրապնդում, իսկ դա ժամանակին արվում էր լուռ, առանց թմբկահարելու հանրությանը:

Հ.Գ. Հիշեցի, երբ տարիներ առաջ, 2013 թվականին բուռն քննարկվում էր Հայաստանից Ստեփանակերտ չվերթներ իրականացնելու հարցի անվտանգությունը, Սերժ Սարգսյանն ասաց. «եթե տեսնեմ, որ վտանգ կա, ապա առաջին ուղևորը անկասկած հենց ես եմ լինելու»:

Այդպիսին են երկրի համար պատասխանատու, հակառակորդին ծնկի բերած, պետական մտածողություն ունեցող առաջնորդները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ