22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վաղուց պետք է հասկացած լինեին, որ Թորոսյանի համար առողջապահությունը բիզնես է. Նունե Ներսիսյան

Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարալիկի ծննդատան ապագան այդպես էլ մնացել է օդում կախված: 7 ամիս ծննդատան աշխատակիցներին ԱՆ-ն բառի բուն իմաստով մատների վրա խաղացնում է։ Սկզբում կենտրոնի հագեցվածությունը չի համապատասխանում չափորոշիչներին, որը շատ արագ կարգավորվեց հայրենասեր Հրանտ Թումասյանի շնորհիվ, հետո համավարակը։ Էլ չեմ խոսում հարկային տեսուչ Արտյոմ Սմբատյանի հաշվարկների մասին, քանի որ երեխայի ծնունդը իր համար չոր թիվ, թվաբանություն է։ Թվաբանություն, որի արդյունքում որակապես փոխվում է մարդու կյանքը՝ դե նոր մեքենա և այլ նման բաներ։ Իսկ ծննդատան 13 աշխատակից 7 ամիս աշխատավարձ չեն ստանում, ու դա ոչ մի կերպ չի մտնում Սմբատյանի ու Թորոսյանի հաշվարկների մեջ։

Ծննդատան աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ Թորոսյանին բացառապես բիզնեսն է հետաքրքրում։ Այո բիզնեսը, քանի որ արդեն 7-8 ամիս անդադար կպչուն ցանկությամբ շարունակում է իր ազգադավ գործը։ Արդեն իսկ 2019 թվականից ծննդատներ փակելու թեման Թորոսյանի համար դարձել էր ինքնանպատակ։ Դեռ 2019 -ին Սրմաքեշի հետ կային և գրավոր և բանավոր պայմանավորվածություններ Գյումրիում նոր ծննդատան կառուցման վերաբերյալ։ Դե իհարկե շատ լավ է որ ունենանք նոր ժամանակակից ծննդատուն՝ հագեցած նորագույն բուժսարքավորումներով, բայց չէ որ դեռ չկա այդ կենտրոնը, իսկ Մարալիկ ԱԿ-ն փաստացի նորոգված և վերազինված կարող է գործել։ Չէ որ այդ անորոշ վիճակը ոչ միայն բուժաշխատողներին է վերաբերվում, այլ նաև տարածաշրջանի բնակիչներին , հղիներին , ովքեր միշտ վստահել են Մարալիկ ԱԿ-ի աշխատակիցներին։

Факты на лицо – վաղուց պետք է հասկացած լինեին , որ Թորոսյանի համար առողջապահությունը ԲԻԶՆԵՍ Է»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ