01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին: Նախկին նախարարի ֆեսբուքյան գրոռումը`ստորև.

«Շնորհավորում եմ ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի շքանշանով պարգևատրված՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին:

Այսօր Արցախյան հաղթանակի, բանակաշինության ակունքներում կանգնած նվիրյալ հրամանատարների սերունդները իրավունք ունեն հպարտությամբ հայտարարելու, որ այսօրվա հերոսները որպես զինվոր կայացել, ռազմարվեստի մեջ արհեստավարժ են դարձել բանակաշինության ողջ ընթացքում, երբ հաղթանակների հպարտությունը, փառքը ժողովրդինն էր. հաղթում էր և հաղթում է ժողովուրդը 

Բանակ զորակոչված անփորձ, անվարժ պատանիները դառնում են զինակիր մարտիկներ իրենց հրամանատարների՝ գեներալների, սպաների շնորհիվ՝ նրանցից սովորելով զենք բարձրացնելու, մարտը վարելու հմտությունները և գիտակցությունը՝ իրենց վստահված սուրբ հողակտորն անառիկ պահելու:

 

Հավերժ փա՛ռք մեր հաղթանակած բանակի հրամանատարներին, զինվորներին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում համեստ ու լռելյայն իրենց ծառայությունն են կատարել՝ պաշտպանելով Հայաստանի, Արցախի անկախությունը, հայ ժողովրդի խաղաղ արարումը:

Նրանց սխրանքի առջև՝ հավերժ խոնարհում»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ