23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հնչեցված յուրաքանչյուր միտք առանձին վերցված ծածկագրերի համակարգ էր, որը դեռ շատ երկար ենք փորձելու վերծանել»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժ Սարգսյանի ասուլիսը չէր կարող լոկ քաղաքական լիներ։ Այն հագեցած էր պետական մտածելակերպ ունեցող հայրենասերի բացառիկ շեշտադրումներով։ Ցանկացած հարցադրմանն ի պատասխան հնչող միտք ուներ արտաքին քաղաքական լրջագույն հաղորդագրություններ՝ միջազգային հանրության, բարեկամ երկրների ու մեր հակառակորդների համար թարմացնելով, բացահայտելով և ամբողջացնելով ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունները որպես պատմական ու քաղաքական իրադարձություն։

Բազմաշերտ հաղթանակի վկայությունը փաստագրված է`

1) միջազգային հանրության 2016թ.-ի ապրիլին արված հայտարարություններով,

2) Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ փաստաթղթավորված Վիեննայի, Ժնևի և Սանկ Պետերբուրգի պայմանավորվածություններով,

3) Ալիևի «բողոքով» Արցախի անկախությունը ճանաչելու մասին։

Հնչեցված յուրաքանչյուր միտք առանձին վերցված ծածկագրերի համակարգ էր, որը դեռ շատ երկար ենք փորձելու վերծանել։ Մեկնաբանողի անձով պայմանավորված կբացահայտվեն շատ նրբերանգներ, որով մշտապես հագեցած էր խոսքը։ Ապրիլյանին հերոսաբար կռվածի, ապրիլյանի մասին լսածի, ապրիլյանը վերապրած հայի համար այդ բացահայտումները տարբեր են լինելու։ Իսկ այդ տարբերությունների համախումբը նախագահի մտքում է ու վարքագծում։

Շուրջ 3 ժամ տևած ասուլիսին խոսել ադրբեջանական կողմի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մասին, բայց միևնույն ժամանակ չանցնել թույլատրելիի սահմանը։ Թույլատրելիի սահմանը` սեփական երկրին ոչ մի պարագայում չվնասելն է։ Կյանքի 30 տարին երկրի կայացմանը նվիրած մարդը երբեք չի նախընտրել սեփական վարկանիշը բարձրացնել ներքին կայունության ու արտաքին պաշտպանունակության հաշվին։ Փակագծեր բացել, բայց միևնույն ժամանակ չվնասել ու չվտանգել որևէ ժամանակահատվածի մաս կազմող պետական և զինվորական գաղտնիքներ։

Նախագահական կառավարման 10 տարիների և դրան նախորդած բարձրաստիճան պաշտոնավարումների ժամանակահատվածում հրապարակային ելույթները, որոնք սակավ չեն եղել, միևնույն է՝ քիչ են թվացել։ Իրադարձությունների, բովանդակային քննարկումների հագեցվածությունն է նաև դրա պատճառը: Սա է խոսքի արժեքի ցուցիչը։ Եվ անկախ իրադարձության բնույթից, մասշտաբայնությունից ու ժամանակահատվածից երկրի ներկապնակում շարունակում է իր ուրույն տեղն ունենալ Սերժ Սարգսյանի խոսքը:

Ասուլիսը ոմանց համար միայն քաղաքական դիսկուրս ստեղծեց: Ոմանց` ոչ հայկական շահ սպասարկողների մոտ, ինչպես սպասելի էր, առաջացած լարվածությունը ավելի ցցուն դարձրեց ապազգային գործելաոճն ու քայլերը: Մասնավորապես` հայ-ռուսական դաշնակցության բարձր մակարդակից ու ձեռք բերված ռազմական օժանդակությունից, մեր բանակի նկատմամբ բարձր գնահատականից և այն փաստերից, որոնք ակամայից ի ցույց են դնում օրվա քաղաքական ու պետական սնանկությունը: Բացակայում է բովանդակային և մասնագիտական քննադատությունը: Իսկ առկա քննադատության բնույթը մակերեսային է և կողմնակալ:

Պատահում են մարդիկ, ովքեր ավելի հեռատես են ու ավելի համարձակ, քան իրենց ժամանակակիցների ընկալումները։ Մեր երկու հայկական պետությունների անվտանգությունը 30 տարի երաշխավորածներից մեկը լինելով եղել և մնում է ավելի համարձակ ու ավելի հեռատես, քան թույլ է տալիս ժամանակը»։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ