23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուզում ենք՝ մեզ մարդու տեղ դնեն, բայց մեզ շաշի տեղ են դնում. ՌԴ մեկնել ցանկացողները կրկին կառավարության դիմաց են

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հակառակ աջակցության խոստումների՝ կառավարությունից ոչ ոք մինչ օրս չի հետաքրքրվել իրենց խնդրով, ոչինչ չի արել, որպեսզի իրենք կարողանան մեկնել ՌԴ:

«Այսօր հավաքել ենք այստեղ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպենք, խոսենք, այս հարցը լուծենք: Ժողովուրդը մինչև հիմա արևի տակ վառվում է: Մենք ուզում ենք, որ մեզ մարդու տեղ դնեն: Վրացական կողմը մեզ պետք է մարդու, ոչ թե անասունի տեղ դնի, որ մեզ գցեն ավտոբուսների մեջ, թողնեն: Տրանզիտի հարցը պետք է լուծվի:

Ճիշտն ասած, այնքան եմ հիասթափվել մեր կառավարությունից… Մեզ ոչ մեկ մարդու տեղ չի դնում, սրտի ցավով տոմս եմ առել, ամսի 28-ին պիտի գնամ: Ով որ գնա, էլ հետ չի գալու, թող իմանան դրա մասին: Թող թուրքերը գան», – ասաց ցուցարարը՝ միաժամանակ ցույց տալով սահմանին վրացական կողմի գործողությունների հետևանքով մայիսի 22-ին մահացած հայազգի Վախթանգ Մելքումյանի լուսանկարը:

Բողոքի ակցիայի մասնակից տղամարդը շեշտեց՝ վարչապետն իրենց հետ ավելի վաղ ունեցած հանդիպումից հետո խոստացել է, որ կօգնի, սակայն խոստումն իրականություն չի դարձել:

«Մեզ շաշի տեղ են դնում, գլխներիս տակ փափուկ բարձ դնում: Եթե մարդկանց այսպես արհամարհեն, մարդիկ կգնան ու էլ հետ չեն գա: Սխալ բաներ են անում, եթե կառավարությունն իր օրենքները չի հարգում, ժողովուրդը ո՞նց հարգի: Այն կառավարությունը, որը սեփական ժողովրդին չի լսում, երկար կյանք չի կարող ունենալ: Այսպես չի կարելի, մարդկանց պետք է հարգել», – ասաց ցուցարարը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ