23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ մեղավորությամբ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները. Արփինե Հովհաննիսյան

Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսի ժամանակ հնչեցված մտքերից մի քանիսին: Գրառումը՝ ստորև:

«Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարեւոր դրվագ մնար առանց պարզաբանման։

«Ներողություն», «մեղավորություն» եւ «պատասխանատվություն» բառերը պատեհ – անպատեհ օգտագործողների ուշադրությունը ուզում եմ հատուկ սեւեռել այդ դրվագի վրա ։

Խոսելով տավուշյան դեպքերի մասին եւ արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ»։

Ես ասվածից հասկանում եմ հետեւյալը, որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, եւ չենք արել ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱՄ երկուսը միասին։

Եվ ուրեմն, հարգե՜լի լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին հարց ուղղեք.

1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջեւանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո ի՞նչու չի եղել, զեկուցվել է արդյո՞ք, որ հնարավոր է բարելավվել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել թե այլ պատճառ է եղել եւ այլն։

2. Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչու՞ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու թե ոչ։

Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերեւս արժե այս հարցերը հնչեցնել՝

1. Ու՞մ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՆ տիրույթում է այս ամենը եւ արդյոք ըստ ձեզ հուլիսյան մարտական բախման ղեկավարը՝ Փաշինյանը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։

2. Ու՞մ ՄԵՂԱՎՈՐՈւԹՅԱՄԲ են տեղի ունեցել հակառակորդի առաջխաղացումները եւ հակառակը՝ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները։

3. Ո՞վ է ՆԵՐՈՂՈւԹՅՈւՆ ԽՆԴՐԵԼՈւ այն բնակավայրերի բնակիչներից, ովքեր այժմ Նախիջեւանի ուղղությամբ ուղղակի կրակի տակ են գտնվում։

Ի դեպ՝ ներողության մասին – հուլիսյան դեպքերի ժամանակ մահացած տղաների հարազատներից ինչ-որ մեկը ներողություն խնդրե՞լ է:

Թե՞ ինչպես հարկն է՝ մեծարել ենք, խոնարհվել ու հավերժ հիշատակ խոստացել։

Հ.Գ. Եթե ժամանակ լինի մի անգամ էլ կրկնեք BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը՝ մի փոքր այլ ուղղությամբ։ Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց ըստ էության դրժել է խոստումը։ Ես շատ խոստումներ եմ հիշում, բայց դա կարծես վրիպել է։ Կճշտեք՝ ո՞րտեղ եւ ու՞մ է խոստացել խաղաղություն եւ արդյո՞ք այդ խոստումը կարող է կապ ունենալ Նախիջեւանի հիշյալ իրավիճակի հետ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ