12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը Սերժ Սարգսյանին կանխատեսելի խղճուկ էր. Արմեն Աշոտյան

Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին եւ կոշտ հայտարարություններին ի պատասխան, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։ Այդպիսի մի հարված էր նաեւ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը։

Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը նաեւ կանխատեսելի խղճուկ էր՝ «հերքենք անհերքելին» տրամաբանության մեջ։

Ադրբեջանական բանակին ինտենսիվ խորհրդատվություն ապահովող եւ ուղղակի մասնակցություն ցուցաբերող թուրք եւ իսրայելական ռազմական կադրերի մասին կարելի բազում տեղեկություններ գտնել համացանցում։ Օրինակ՝ իսրայելական դրոնների հետ կապված սկանդալների եւ ներքին հետաքննությունների տեսքով», – գրել է Աշոտյանը։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ