13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. Ամրամ Մակինյան

ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։

«Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:

Ինչ վերաբերում է այսօր դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանվելիք քաղաքացիների վիճակագրությունը լրացնելու խնդրին, ապա այս կապակցությամբ նշեմ, որ թեև չի կատարվել որևէ <<օրենքի>> խախտում, սակայն ինքս պատրաստակամ եմ 10,000 դրամով համալրել տուգանքի ֆոնդը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ