17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամոթ է վարկաբեկել բանակը, մենք դա չենք անելու․ Սերժ Սարգսյան

Բոլոր ժամանակներում, գոնե մինչև 2018թ․-ի ապրիլը բանակը մեր երկրի ամենահեղինակավոր կառույցներից է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես ասում եմ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց պատվիրատուները շատ տաբեր քաղաքական ուժեր են հանդիսանում, և սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Այլ խնդիր է, որ որոշ կառույցներ հատկապես զբաղվում էին բանակը վարկաբեկելու պրոցեսով։ Նորից եմ կրկնում, որ որևէ կառույց չի կարող  առանց թերությունների աշխատել, հնարավոր չի և ոչ միայն մեր երկրում,  այլև ամբողջ աշխարհում»,- ընդգծեց պաշտոնաթող նախագահը։

Սերժ Սարգսյանը շեշտեց՝  քննադատությունից պետք է չէ խուսափել, որովհետև դա անխուսափելի է, բայց խոսքը վարկաբեկելու մասին է։

«Ամոթ է վարկաբեկել այն բանակը, և ընդհանրապես ցանկացած բանակ, որն իր ժողովրդին այսպիսի հաղթանակներ է բերել։ Ամոթ է վարկաբեկել այն սպաներին ու զինվորներին, որոնք առավոտից երեկո  կանգնած մահվան բերանին պաշտպանում են մեր հայրենիքը։ Անթույլատրելի է  այդպիսի բաներ անելը։ Ինչ վերաբերում է խոսելուն, մենք միշտ էլ խոսել ենք։ Ե՛վ մեր ուրախ օրերին, և՛ մեր տխուր օրերին բանակի հետ շփումների պակաս երբեք չի եղել և բանակի մասին խոսելու պակաս երբեք չի եղել։ Այնպես որ այլ հանգամանքներով են պայմանավորված բանակի վարկաբեկման ջանքերը և ես ուրախ եմ, որ հիմա այդպիսի փորձեր գրեթե չկան և եթե կան, նախկին ժամանակահատվածին են վերաբերում, դա էլ էլի լավ է»,- նկատեց նախագահը։

Սերժ Սարգսյանը հարց բարձրացրեց, թե կարո՞ղ են  մի կոնկրետ օրինակ բերել, և ասել, որ ՀՀԿ-ից որևէ մեկը այս երկու տարիների ընթացքում ԶՈՒ-երի մասին ինչ-որ բան է ասել, ապա ինքն իր հարցին պատասխանելով՝ ասաց, որ չեն կարող օրինակ ասել, որովհետև չի եղել նման բան։

«Չի եղել և չենք անելու դա, ոչ թե այն պատճառով, որ չկան, այլ որովհետև դա մեզ համար համոզմունք է»,- շեշտեց ՀՀ երրորդ նախագահը։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ