22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կա տեղեկություն, որ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է հավաքել տեղեկություններ. Սամսոնյան

Առկա է տեղեկատվություն, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանը իջեցվել է հանձնարարություն, հավաքագրելու տեղեկություններ 70-ից ցածր տարիքային խմբում գտնվող մանկավարժների վերաբերյալ, որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Առկա է տեղեկատվություն, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանը իջեցվել է հանձնարարություն, հավաքագրելու տեղեկություններ 70-ից ցածր տարիքային խմբում գտնվող մանկավարժների վերաբերյալ, որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին՝

1. Քրոնիկ երկարաժամկետ շնչառական հիվանդություններ ունեցողներ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ

2. Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցողներ, սրտի անբավարավածություն

3. Երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներ

4. Լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, հեպատիտ

5. Քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ ունեցողներ, Պարկինսոնի հիվանդություն, բազմակի սկլերոզ, ուղեղային կաթված

6. Շաքարային դիաբետիկներ։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք կոնվենցիաներով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ﬕջազգային դաշնագիր, Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիա (ԽԴԿ), «Առողջության իրավունքի մասին» խարտիա, «Պացիենտների իրավունքների մասին» հռչակագիր (վերանայված), 2005 թ.) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով պաշտպանվում է անձի իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովումը։

Հանրակրթական դպրոցներից մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք, որը կարող է տրամադրվել միայն դատարանի որոշմամբ և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

ԿԳՀՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից գրավոր պահանջել եմ պարզաբանել հետևալ հարցերը․

1. Իրավական ինչ հիմքով է պահանջվում հավաքագրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ դպրոցների մանկավարժների վերաբերյալ։

2. Իրավական ինչպիսի ակտի համաձայն է պահանջվել տեղեկատվությունը։

3. Ինչ նպատակ է հետապնդում տեղեկատվության հավաքագրումը։

4. Ովքեր են պատասխանատու բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության համար»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ