22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարետի նոր որոշումը սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հրապարակվել է համավարակով պայմանավորված երկրում կիրառվող սամանափակումների մասին պարետի նոր որոշում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։

Վերաբացվել են՝

  • Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
  • Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
  • Գրադարանները
  • Թանգարանները
  • Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝

  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
  • Գրադարանների և թանգարանների
  • Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
  • Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝

  • Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
  • Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝

  • Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
  • Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ