02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ հացադուլից

Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, դուրս եկավ հացադուլից։

Այսօր Հակոբկոխյանին մոտեցան «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եւ այլ քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում համոզել նրան դուրս գալ  հացադուլից, հայտարարեցին, որ միանում են Հակոբկոխյանին եւ իրենք էլ են հացադուլ հայտարարում։ Այդ պահին Հակոբկոխյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 6 օր է, ինչ հացադուլ էր հայտարարել։

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված էր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի վավերացման, Ամուլսարի շահագործման եւ իշխանությունների այլ գործողությունների։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ