05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը. Ավետիք Իշխանյան

Կարծում եմ, որ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.
«Պաշտո՞ն, թե՞ արժանապատվություն

Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից։ Հետաքրքրական է, որ նա կառավարության, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր։ Այդ նշանակում էր, որ նրա ՍԴ դատավոր դառնալու համար, առնվազն 88 ձայն ապահովված էր։ Սակայն, «Իմ քայլի» պատգամավորները, ցուցադրելու համար, իբր իրենց ինքնուրույնությունը, Վահրամ Ավետիսյանին հրավիրել էին «փակ» քննության։ Պատկերացնում եմ, թե ինչպես իրար հերթ չտալով հարցերի տարափ են տեղացել թեկնածուի գլխին,մի կողմից իրենց ցուցադրելով, մյուս կողմից փորձելով նրա հավատարմությունը «թավշյա հեղափոխության արժեքներին» եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Եթե հաշվի առնենք նաեւ, Նիկոլ Փաշինյանին սատարող ՀԱԿ-ականների հիասթափությունը, որ իրենց թեկնածուններից չի եղել առաջադրվողը եւ անտեղի վարկաբեկումները, կարելի է հասկանալ Վահրամ Ավետիսյանին։ Կարծում եմ, որ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը։ Ուրախալի է, որ ամեն ոք չէ, որ հանուն բարձր պաշտոնի պատրաստ է անցնել նվաստացումների միջով։

Սպասենք ՍԴ հաջորդ թեկնածուների պահվածքին․․․»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ