13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,- ասված է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Հրաչյա Սարսգյանի՝ օգոստոսի 14-ով թվագրված կարգադրության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ