23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ՝ Օրբիտրալ Զոնդաժոժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգվոր էսկալացիա տանել. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՕՐԲԻՏՐԱԼ ԶՈՆԴԱԺՈԺԻ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՏԱՆԵԼ

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն, «Azersky»  սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել` կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող «ապօրինի» գործունեության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է մի շարք բնակավայրերում իբրև թե վերաբնակեցման ծրագրերի իրականացման մասին:

Արցախի հանրապետության տարածքի տիեզերական զոնդաժի և տվյալների վերաբերյալ արված պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանն այսուհետ լայնորեն կիրառելու է տիեզերական զոնդաժի գործիքակազմը` իր հակահայկական տեղեկատվական-քարոզչական դաշն ընդլայնելու և «հավաստիության» նոր, կեղծ պատկեր ստանալու համար:

Նշեմ, որ 2018թ. նոյեմբերին Ալիևի կողմից հաստատվել է «Azerskay»-ի միջոցով տիեզերական հետախուզության իրականացման 2019-22թթ. պետական ծրագիրը, որում ներառված ևս երկու այլ սպուտնիկներ նախատեսված են հեռուստառադիոկոմունիկացիոն խնդիրների համար: Դրանց կառավարման կենտրոնները տեղադրված են Բաքվում և Նախիջևանում:

Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի կողմից հարց բարձրացվի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության տարածքի օրբիտրալ համատեղ զոնդաժի համար: Այն նոր հնարավորություն կստեղծի առաջին հերթին հրադադարի խախտման պատճառների մոնիտորինգի և միջազգային հետաքննության հավաստի մեխանիզմների ներդրման առումով: Փաստացի Ադրբեջանն, իր գործիքակազմում, հնարավոր համարում է հակամարտության սահմանագծերում և հարևան պետության տարածքում տարատեսակ գործունեության վերաբերյալ, տիեզերական հետազատության տվյալների հրապարակումները:

Հետևաբար, Հայաստանին ոչինչ չի խանգարում, հակամարտության խաղաղ կարգավորման, շփման գծում օպերատիվ վերահսկողության և մոնիտորինգի շահերից ելնելով առաջ քաշել ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի համատեղ համապատասխան զոնդաժի իրականացման համար: Դրա իրավաքաղաքական հիմքը հենց 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են:

Նշեմ, որ ժամանակին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ մշակվել է համապատասխան նախագիծ, որն այսօր արդեն հնարավոր կլինի կիրառության մեջ մտցնել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ տիեզերական զոնդաժի տվյալների հրապարակմամբ աղավաղում է հակամարտության էությունը, և կարող է կեղծ տեղեկությունների տարածմամբ վտանգավոր էսկալացիայի տանել հակամարտության գոտին: Ուստի անհրաժեշտ է իրականությունը ֆիքսող մոնիտորինգ և օրբիտրալ զոնդաժի այլընտրանքային տվյալներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ