23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքա՞ն է արտաքին առևտրի կիսամյակային անկումը․ 168.am

168․am-ը գրում է․ «Տնտեսական տարվա առաջին կիսամյակի շատ թվեր կանխատեսելի էին: Անկումը համարյա բոլոր ոլորտներում է: Բացառություն չէ նաև արտաքին առևտուր-ապրանքաշրջանառությունը: Այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կրճատվել է 11.7 տոկոսով:

Բացարձակ թվերով արտաքին ապրանքաշրջանառության ծավալն անցած տարվա հունվար-հունիսի համեմատ պակասել է 361 մլն դոլարը մի փոքր գերազանցող թվի չափով: Ընդ որում, արտահանման ծավալներն ավելի քիչ են պակասել, քան՝ ներմուծման: Արտահանումը պակասել է 6.5 տոկոսի չափով: Սա՝ հանքագործության և հատկապես մետաղական խտանյութերի ծավալների աննախադեպ աճի պատճառով: Իսկ ներմուծումների ծավալը պակասել է 12.9 տոկոսով: Ներմուծումների կրճատման առաջանցիկ տեմպը, սակայն, էական ազդեցություն չի թողել արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի վրա: 2019-ի առաջին կիսամյակում ներմուծումները 1 մլրդ 148 մլն դոլարի չափով էին գերազանցում արտահանումներին, իսկ այս տարվա բացասական հաշվեկշիռը կազմում է մոտ 917 մլն դոլար: Հետաքրքիր է դիտարկել նաև արտաքին առևտրի կառուցվածքը՝ ըստ երկրների  և երկրների խմբի:

 

Մեր վիճակագիրներն արտաքին ապրանքաշրջանառությունը հաշվառում են երեք խոշոր խմբերով՝ ԱՊՀ անդամ երկրներ (այստեղ առանձին նշվում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը), ապա ներկայացվում  Եվրամիության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը, ապա մնացած երկրների հետ առևտուրը միասնական ներկայացվում է «այլ երկրներ» տողով: Համավարակի ընթացքում մեր արտաքին առևտրի միայն ծավալները չէ, որ փոփոխվել են: Էականորեն փոփոխվել է արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքը: Նախ դիտարկենք նախահամավարակային 2019-ի առաջին կիսամյակի արդյունք-տվյալները: Արտաքին ապրանքաշրջանառությունը մոտ 3 մլրդ 459 մլն դոլար էր (այս տարվա տվյալը 30 մլրդ 134 մլն դոլար է):

Անցած տարի մեր արտաքին առևտրում ԱՊՀ երկրների մասնաբաժինը 34 տոկոս էր (ընդհանուր առևտրի 29.5 տոկոսը կատարվել էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ): ԵՄ անդամ երկրների մասնաբաժինը 18.3 տոկոս էր: Մնացած՝ 47.7 տոկոսը, կատարվել էր «այլ երկրների» խմբի հետ: Մինչև այս տարվա տվյալներին անցնելը դիտարկենք հետևյալ տվյալները. 2018-ի առաջին կիսամյակում մեր արտաքին ապրանքաշրջանառության 27.1 տոկոսը Ռուսաստանի մասնաբաժինն էր:

Անցած տարի ՌԴ-ի հետ ունեցած մեր առևտրի ծավալը ընդհանուրի 28.1 տոկոսն էր: Հիմա վերադառնանք այս տարվա տվյալներին: 2020 հունվար-հունիսին մեր արտաքին ապրանքաշրջանառության 54.3 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ անդամ երկրներին: Այս աճն ապահովել է հիմնականում ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը (այն կազմում է մեր արտաքին առևտրի 48.4 տոկոսը): ԵՄ անդամների մասնաբաժինն ընդհանուր կառուցվածքում նվազել է՝ կազմելով 17.1 տոկոս:

Բնականաբար, էականորեն նվազել է նաև «այլ երկրների» մասնաբաժինը՝ 28.6 տոկոս (2019-ի 47.7-ի փոխարեն): Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանի մասնաբաժինը մեր արտաքին առևտրում կտրուկ աճել է՝ կազմելով ընդհանուրի 46.8 տոկոսը: Երկրորդ երկիրն իր մասնաբաժնով Չինաստանն է (19.7 տոկոս): Երրորդը՝ Թուրքիան (10.7 տոկոս): Չորրորդը՝ Իրանը (10 տոկոս): Մեկ հետաքրքիր տվյալ ևս: Մեր իշխանություններն արդեն երկու տարի խոսում են Վրաստանի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների ընդլայնման մասին: Բայց մենք հակառակ պատկեր ունենք՝ Վրաստանի հետ մեր ապրանքաշրջանառություն-առևտուրը կազմում է ընդհանուրի 0.4 տոկոսը (անցած տարվա համեմատ՝ կրճատվել է 15.5 տոկոս): Սա, իհարկե, կարելի էր վերագրել համավարակային իրավիճակին ու երկար-բարակ փաստարկել: Եթե, իհարկե, մոռանանք, որ բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից, հենց Վրաստանի տարածքով ենք ապահովում մեր տնտեսական կապերը մյուս երկրների հետ:

Ահա այսպիսի թվեր: Թվեր, որոնք ուշադրության ու վերլուծության են արժանի պետական ու հասարակական կյանքի ծրագրեր կազմելիս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ