Ըմբշամարտ.ԱԱ. Ո՞ր հորիզոնականում է Հայաստանը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ըմբիշներից փայլուն հաջողության հասան 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը։ Սեպտեմբերի 13-ին եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը 4։0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշ Նեւեն Ժուգաժին եւ իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Սեպտեմբերի 14-ին, եզրափակչում 8։0 հաշվով վստահ հաղթելով Գերմանիան ներկայացնող Օլիվեր Հասլերին՝ Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալը:
Հայաստանը մեդալների ընհանուր հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին եւ Ճապոնիային։
1.Ռուսաստան – 6 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ
2.Ճապոնիա – 4 ոսկի, 2 արծաթ
3.Հայաստան – 2 ոսկի
4.Իրան – 1 ոսկի, 4 արծաթ, 4 բրոնզ
5.Թուրքիա – 1 ոսկի, 3 արծաթ, 5 բրոնզ
6.Ադրբեջան – 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ
7. ԱՄՆ – 1 ոսկի, 1 արծաթ, 4 բրոնզ
8.Կուբա – 1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ
9. Գերմանիա – 1 ոսկի, 1 արծաթ
10. Ուկրաինա, Մոնղոլիա – 1 ոսկի, 3 բրոնզ։