05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար. Սինանյան

Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

«Մենք որպես պետություն պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների համար: Դեսպանության տվյալներով, Լիբանանում 25 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում, մենք պատասխանատվություն ունենք մեր հայրենակիցների համար»,-հավելեց Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, օգոստոսի 4-ի և 11-ի «Middle East Airlien» ընկերության 5 չվերթով Հայաստան է եկել 370 մարդ. «Նրանց մեր աշխատակիցները դիմավորում են օդանավակայանում և մենք հետևում ենք՝ ինչու են եկել, ով են։ Նրանք մարդիկ են, որոնք Հայաստան են գալիս ապրելու համար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ