22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր չափը կազմել է 304.000 դոլար

 

Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել է Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների։

AntiFake.am-ը հարցմամբ խնդրել է տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի աշխատակիցները ԱԺ նախագահի կարգադրության համաձայն։ Ազգային ժողովից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել է 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։

AntiFake.am-ը խնդրել էր տրամադրել նաև համապատասխան հավելվածները, որոնց համաձայն` պարգևատրվել են աշխատակիցները, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը շարունակում է ԱԺ նախագահի կարգադրություններին կից հավելվածները դիտարկել որպես անձնական տվյալ և մերժել դրանց տրամադրումը։

ԱԺ-ից հայտնել են, որ պատգամավորները չեն պարգևատրվել։

Հարցման պատասխանը` ստորև.

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ