05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները

Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած տխրահռչակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մի կողմ թողնելով իր ղեկավարած ոլորտի քաոսային իրավիճակը, բարձր բալերով բուհ չընդունված ուսանողների խախտված իրավունքները, դատական գործընթացները, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին ապօրինի գործողություններով հովանավորելու հիմնավոր մեղադրանքները, մինչև սեպտեմբեր երկարաժամկետ արձակուրդ է վերցրել, որպեսզի ահա այսպես խախտի պարետատան կանոնները իր վայելքների համար: Ինչպես գիտեք, պարետատունն արգելել է նույն սեղանի շուրջ 5 հոգուց ավել անձանցով նստել, ինչի խախտման հետևանքով արդեն բազմաթիվ սրճարանների գործունեություն է կասեցվել, սակայն փոխնախարար Թամրազյանը իր հովանավորչական գործողություններով արդեն ապացուցել է, որ իրեն քիչ են հետաքրքրում վարչապետի կամ որոշումները, առավել ևս՝ սպորտսմենների առողջությունը:

Լուսանկարն արվել է օգոստոսի 11-ին: ՀՊՏՀ ուսանողներ»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ