03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ը նախագահի թեկնածու չունի”

”Եթե չթեժացնեն, էլ ի՞նչ ընդդմություն, իհարկե սպասելի է, որ ավելի են ակտիվանալու, ավելի են կոնսոլիդացվելու, ավելի են միտինգային գործունեություն անելու, ցույցեր: Եթե ընդդդիմությունը դա չանի, նա ընդդիմություն չէ, դրանից զարմանալ, նոր բաներ որոշել պետք չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն` ի պատասխան հարցի, թե կարծում է, որ քառյակը կկարողանա թեժացնել աշունը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է իշխանափոխություն էլ անեն, նա պատասխանեց. ”Այ դա արդեն ոչ, որովհետև ես հաշվարկում եմ և ընդդիմության, և իշխանության հնարավորությունները, և այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի”:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա ՀՀԿ պատգամավորը շեշտեց, որ ժամանակին այսօր ընդդիմության դաշտում գտնվող շատ քաղաքական գործիչներ էին ցանկանում դրանք նախաձեռնել: ”Հենց որ մենք փորձեցինք այդ հարցն առաջ քաշել, իրենք սկսկեցին դեմ լինել: Ի վերջո, կառավարման համակարգի փոփոխությունը նոր լիցք է հաղորդելու մեր քաղաքական դաշտին, մեր ժողովրդին, կբարձրանա ԱԺ-ի դերը”: 

Խոսելով լուրերից, թե ՀՀԿ-ը նախաձեռնում է սահմանադրական բարեփոխումները, քանի որ  հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածու չունի` Հ. Հարությունյանը շեշտեց. ”Ինչո՞ւ չունի, այդ ասում եք, պրծնում, հաջորդ օրը ՀՀԿ-ից 20 թեկնածու ներկայացնում մամուլում: Հանրապետականը մեծ պոտենցիալ ունի նախագահի թեկնածուների, ո՞վ է ասել, որ թեկնածու չունենք”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ