Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվեց ևս մեկ ամսով
Խորհրդարանն 22 կողմ, 68 դեմ ձայներով չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ արտակարգ դրությունը վերացնելու մասին որոշման նախգիծը:
Մինչ քվերակությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկին:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ են քվեարկելու արտակարգ դրությունը չերկարացնելու նախագծին:
Այսպիսով խորհրդարանը չչեղարկեց այսօր ավելի վաղ կառավարության կողմից ընդունված որոշումը՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգելու վերաբերյալ:
Ըստ այդ որոշման՝ արտակարգ դրությունը Հայաստանում կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին: