01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

96-ին Երևանը տանկերով լցրածը խոսում է մարտի 1-ից․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Քոչարյան Անդրանիկը Սերժ Սարգսյանի վերջին տեսաուղերձները կոչել է «կիսաբաց լուսամուտ»։

Հայ հասարակությանը այլեւս հայտնի է, որ գործող թափթփուկային խունտայի ինտելեկտուալ մակարդակը «կարգին հաղորդումներից» եւ «կիսաբացներից» այն կողմ չի անցնում։

Դե բարոյազրկության մասին էլ չխոսեմ։ Աղետի գոտու վրա ձեռքեր տաքացրածը խոսում է բանակի սպառազինությունից, 96-ին Երեւանը տանկերով լցրածը՝ մարտի 1-ից եւ այլն։

Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի, որ սրանց պաշտոնավարման գարշահոտից երկիրս լիարժեք օդափոխվի։

Ինչ վերաբերում է տեսաուղերձներում երեւացող բակին, ապա այդտեղ աճող բույսերը գոնե թթվածին են արտադրում, ոչ թե նրա նման պետական պաշտոններ զբաղեցնում»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ