23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք արժեքներ, սկզբունքներ ունե՞ք, թե՞ կողմ եք ճնշումներին, խոշտանգումներին․ Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է․

«Նախկին, «հանցավոր, կոռումպացված» ռեժիմի տարիներին, Հայաստանի առաջադեմ հասարակությունը, իրավապաշտպանները քննադատում էին իշխանություններին, հատկապես իրավապահ մարմիններին՝ դատախազությանը, քննչական մարմիններին, որ ցանկացած հանցագործության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ միջնորդում էին , որպես խափանման միջոց կիրառել կալանք։ Առավել մեծ քննադատության էին արժանանում դատարանները, որոնք էլ, որպես կանոն, բավարարում էին քննիչների և դատախազների միջնորդությունները։ Այս արատավոր պրակտիկան, բազմիցս քննադատվել է նաև միջազգային տարբեր կառույցների կողմից, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի «Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի»(CPT) զեկույցներում : Կալանքը , որպես խափանման միջոց , հիմնականում համարվում է , որպես պատիժ, նաև որպես մարդուն «կոտրելու» և ճնշումներով ցուցմունքներ կորզելու միջոց, ընդհուպ՝ խոշտանգում, անկախ ենթադրյալ հանցագործության ծանր լինելու հանգամանքից։

Հետաքրքրական է, որ այսօր, «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ իշխանություններն իրենց համարում են ժողովրդավարական արժեքների ջատագովներ, ցանկացած հարուցված քրեական գործով միջնորդում են կալանքի կիրառում, հաշվի չառնելով նույնիսկ համաճարակի վտանգը։ Բայց առավել զարմանալին այն է, որ երբ դատարանները երբեմն մերժում են կալանքի միջնորդությունները, զայրանում և վրդովվում են Հայաստանի առաջադեմ, արևմտամետ, եվրոպական արժեքներով առաջնորդվող հասարակական գործիչները, այդ թվում իրենց իրավապաշտպան համարողները և հայհոյում են դատավորներին , որպես «ծախված․ նախկին ռեժիմի սպասավորներ» և այլն։ Հարց է առաջանում, հարգելիներս, դուք արժեքներ, սկզբունքներ ունե՞ք, թե՞ կողմ եք ճնշումներին, խոշտանգումներին, կախված այն հանգամանքից, թե դրանք ում նկատմամբ են կիրառվում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ