11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բուհ չընդունված դիմորդները «հանդիպում էին կազմակերպել» դդումի հետ

Այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է չընդունված դիմորդներից Հայկ Բաբալյանը:

«Հարգելի ընկերներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։

Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։

Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլեւս կործանված եք…

Հ.Գ. ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում եւ բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես», – գրել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ