10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Դաշնակցությունը՛՛՝ Ծառուկյանին

Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները պիտի ապացուցեն, որ նույն առկա համակարգում վերարտադրությունն ավելի հեշտ չէ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինս նշեց` իրենք կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն դրանք համակարգային խնդիրներ պետք է դնեն հիմքում ու պետք է պետության բարեփոխմանը հետ առնչություն ունենան: 

Հարցին, թե ՀՅԴ-ի համագործակցությունն իշխանությունների հետ չի կաշկանդի համագործակցությունը քառյակի հետ, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ նախևառաջ համագործակցություն իշխանությունների հետ չկա: ”Մենք ունենք մեր պատկերացումները, դրանք ձևակերպում ենք, ու դա նաև քննարկել ենք քառյակում: Մենք ասում ենք` այն ուժերը որ կողմ են խորհրդարանական համակարգին, եկեք, միասին քննարկենք, ասենք` ինչ ենք ուզում ու առաջարկենք դա: Եթե միասին անենք այս փաթեթը, շատ ավելի ուժեղ կլինեն մեր դիրքերեը”: Բանախոսը շեշտեց, որ քառյակից ՀԱԿ-ն է միանշանակ դեմ սահմանադրական բարեփոխումներին, ադ թվում խորհրդարանական համակարգին, ”Ժառանգությունը” մի քանի օրից սրա վերաբերյալ քննարկում է կազմակերպելու:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ՀՅԴ պատգամավորը նոր շեշտադրումներ է նկատել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցի մեջ: ”Պարոն Ծառուկյանն ասում էր բոլորովին նոր բան, ոչ այն, ինչ մինչև հիմա ասում են ԲՀԿ-ի ներկայացուցիչները, նա ասում էր` քանի չենք տեսել հայեցակարգն, ինչ խոսենք: Մեր ասածը դրա շարունակությունն է: Մենք ասում ենք` ինչն է խանգարում տեսնելուն զուգաեռ պատրաստել քո պատկերացումներն ու դնել սեղանին: Ես տեսնում եմ, որ քառյակի մյուս ուժերն են ավելի մոտենում մեր տեսակետին”:

Հարցին, թե չի կարծում, որ Գագիկ Ծառուկյանը շտապում է, երբ խորհրդարանական ընտրություններից դեռ մի քանի տարի առաջ նա խոսում է ընտրությունների մասնակցության մասին, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ հայտնի խոսք է` ընտրություններն սկսվում են ընտրությունների հաջորդ օրը: ”Ամեն մեկը պատրաստ է իր պատկերացումները շարադրելու, շուտ ու ուշի խնդիր չկա”:

ՀՅԴ պատգամավորը եզրափակելով հայտարարեց. ”Ես խորաապես համոզված եմ, մեր գործընկերնել էլ ներքին համոզում ունեն, որ Դաշնակցության դերակատարութունն այս բոլոր պրոցեսներում էական ու վճռական է: Բոլոր քաղաքական ուժերն էլ գիտակցում են, որ բոլոր պրոցեսների մեջ առանց Դաշնակցութան մասնակցության տասնապատիկ դժվար է լինելու”: 

Նկատենք, որ իր հարզացրույցում Գագիկ Ծառուկյանն էլ նշել էր. ”Որքան էլ ես կարևորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, և որը է՛լ ավելի է ուժեղացնելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ