23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերթական հիասթափությունը․ Մաշտոցի պուրակ․ «Հրապարակ»

«Հիասթափություն՝ հիասթափության հետեւից։ Ինչպես աշխարհը հայտնագործող մանկիկն է իր համար կամաց-կամաց պարզում, որ կյանքը միայն հաճելի իրողությունների շարան չէ եւ առջեւում իրեն բազում փորձություններ են սպասվում, այնպես էլ մենք ենք ամեն օր մի նոր բացահայտում անում գործող իշխանությունների մասին։ Նիկոլ-փրկչի կերպարը դանդաղորեն իր տեղն է զիջում իշխանական լծակներին տիրապետող անձի տարբեր դրսեւորումներին։

Նախ մենք պարզեցինք, որ Նիկոլն էլ նախկինների նման տեսախցիկ ու արագաչափեր է սիրում եւ անգամ նախկիններից առավել՝ տուգանքներ կիրառելու վարպետ է, չնայած խոսքով ասում է՝ «ՀՀ քաղաքացին տուգանելու մատերիալ չէ»։ Եթե ժամանակին դեմ էր ԵԱՏՄ-ին ու ասում էր՝ Հայաստանն անելիք չունի ռուսական ազդեցության տիրույթում, ապա իշխանության գալուց հետո պարզվեց՝ «լավ էլ անելիք ունի» եւ Ռուսաստանը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակիցն է՝ նրան նեղացնել չի կարելի։ Առաջ նա մեղադրում էր իշխանություններին՝ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու, իսկ թոշակներն ու նպաստները չավելացնելու համար, հիմա՝ արդարացնում է դա եւ ինքն էլ վատ չի կիրառում սեփական թիմին նյութապես խրախուսելու քաղաքականությունը։ Իշխանության գալու պահին թիվ մեկ խնդիրը՝ ղարաբաղյան կարգավորման հարցում, Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելն էր, հիմա՝ այլեւս ոչ ոք չի հիշում դրա մասին։ 

 

Կարելի է հարյուրավոր նման փաստեր թվարկել նախահեղափոխական եւ հետհեղափոխական նիկոլների տարբերությունների մասին։ Իսկ վերջին օրերին հանրությունը հատկապես ցնցված է Մաշտոցի կամ Միսաք Մանուշյանի պուրակում հատված ծառերի կապակցությամբ։ Մաշտոցի պուրակի պայքարը խորհրդանշական պայքարներից էր, նախ այստեղ կոփվեցին ապագա հեղափոխականները եւ այստեղ գիտակցեցին իրենց պայքարի ուժը, որը կարող է նաեւ հաղթանակի վերածվել։ Հիմա պարզվում է, որ այդ պայքարը սկզբունքային չէր, իսկ հաղթանակը՝ թանկ չէր։ Պարզվում է՝ պայքարի մարտիկներն իրենց «սուրը փառքով դրել են պատյան» եւ հանգիստ են նայում այս պուրակում ծառեր հատվելու իրողությանը, որովհետեւ խնդիրը ոչ թե պուրակն էր ու կանաչ տարածքը, այլ՝ իշխանություն վերցնելը, որը լուծվել է։ Պարզվում է, որ անգամ այն պայքարիստները, ովքեր այսօր իշխանության մեջ չեն, չունեն «աղջիկ վախտվա էնտուզիազմը» եւ քաղաքացիական հասարակությունն էլ մեզանում կնքել է իր մահկանացուն՝ իր հետեւից թողնելով միայն բարի հուշեր։ 

Եւ պարզվում է, որ հանրային շահի համար պայքարողների շարքերն այնքան են նոսրացել, որ մնացել են հատուկենտ մարդիկ ու մի խումբ լրատվամիջոցներ, որոնք շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ անկախ նրանից, թե ովքեր են իշխանության գլխին։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ