11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և գժանոց չեն ուղարկում. Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․

«Աշխարհի երկրների մեծ մասում է դիմակ կրելը համարվում համաճարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց։ Բայց աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում եւ գժանոց չեն ուղարկում։

Հայաստանում դիմակակրության համար կատաղի քայքարը շատերը համարում են Նիկոլի անձեռնհասության արդյունք, թե՝ ուրիշ բան չի կարողանում անել, դրա համար էլ ստիպում է գոնե դիմակ կրել։ Կամ բացատրում են կոռուպցիոն նպատակներով, թե՝ ուզում է իր մտերիմներին պատկանող «Տավուշ տեքստիլի» արտադրանքը սպառել տալ։
Իրականում այստեղ շատ ավելի կարեւոր խնդիր է դրված։ Հասարակությունը «սպիտակների» եւ «սեւերի» բաժանելը, որտեղ սպիտակները հանրային բարօրության մասին մտածողներն են, բարիները, իսկ «սեւերը» հասարակության դեմ պայքարողները՝ չարերը, մտնում է նոր մակարդակ։ Հիմա դիմակավորներն են բարիները, որոնք չեն ուզում, մարդիկ վարակվեն, ուզում են առողջ հասարակություն, իսկ անդիմակները՝ չարերը, որոնք ուզում են, որ լինի վարակ, ժահր ու մահ։

Պարզ է, որ էական չէ, թե ինչքանով են այդ պնդումները հիմնավորված առողջապահական տեսանկյունից։ Ամենադաժան մեթոդներով պայքարը, նույն մեթոդներով, ինչ «սեւերի» դեմ, նպատակ ունի եւս մեկ անգամ հասարակությունը բաժանել հակադիր ճամբարների, ստեղծել նոր թշնամու կերպար, որի դեմ պետք է պայքարի հեղափոխությունը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ