22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մերժիր Բածկային. հայկական սցենար․ Ստեփան Դանիելյանի գրառումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բելառուսը պատրաստվում է մերժել Լուկաշենկոյին և «մերժում» է նույն սցենարով, ինչպես «մերժում» էին Սերժին։

Բածկայի դեմ պայքարում է տնային տնտեսուհի, ով ոչ մի ծրագիր չունի, անգամ որևէ գաղափար չունի Բելառուսի ապագայի մասին։ Մարդիկ հոգնել են Լուկաշենկոյից, փոփոխություններ են ուզում, սակայն քաղաքական փոփոխությունների մասին որևէ գաղափար չի ձևավորվել։ Ուղղակի «մերժում» են։

Տիկինն ունի ընդամենը մեկ գաղափար՝ հաղթել Բածկային ու միանգամից հայտարարել նոր ընտրություններ, որի ժամանակ կընտրեն իսկական ղեկավարին, իսկ ինքը կվերադառնա խոհանոց։ Պարզ ու անխոցելի ու, բնականաբար, ոչ ոք լուրջ հարցեր իրեն չի տա՝ ինչի՞ համար։

Բածկայից հոգնել է նաև Բելառուսի պետական էլիտան՝ ազատություններ են ուզում, սեփականաշնորհում են ուզում, արտասահմանյան բանկերում հաշիվներ են ուզում, մի խոսքով՝ գեղեցիկ կյանք է ուզուծները, ինչպես նորմալ երկրներում։

Վերևների ու ներքևների ցանկությունները համընկել են։

Բելառուսի տնային տնտեսուհին, ինչպես մեր Նիկոլը, ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ ներքին քաղաքականության մասին որևէ գաղափար չունի, ինչը տեսնում ենք Արցախի բանակցությունների, տնտեսական, կրթական, իրավական, «ինստիտուցիոնալ», մշակութային «հեղափոխությունների» ընթացքում։

Ողջ գաղափարն ընդամենը «մերժումն» է։ Վատ օրինակը վարակիչ է, չնայած, ո՞վ գիտի, տնային տնտեսուհին կարող է ավելի լավ ղեկավար դառնալ, քան սովորական դեմագոգն ու մանիպուլյատորը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ