23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում չպիտակավորել ԶԼՄ-ներին

«Մեդիա պաշտպան»-ը հայտնում է․

«Ըստ «Առավոտ» օրաթերթի` իրենք այս տարվա փետրվարի 18-ի համարում անդրադարձել են Aravot.am կայքի` ամենօրյա մամուլի տեսություն խորագրի ներքո հատվածաբար տպագրված մի հրապարակման: Ինչպես նշվում է «Առավոտ» օրաթերթում, մամուլի տեսությունն ավարտվել էր հետեւյալ հղումով. «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում»:

Այդ հրապարակման մեջ հղում է կատարվել «Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի» վերտառությամբ հոդվածին, որը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2018թ. հուլիսի 6-ի համարում։

Ինչպես պարզվել է հետագայում, այդ հոդվածի հիմքով, հերքման պահանջով դատական գործընթաց է ընթացել և հերքման պահանջ է ներկայացվել aravot.am-ին և ոչ թե սկզբնաղբյուր` «Հայկական Ժամանակ» օրաթերթին, իսկ վճռի կատարումը հանձնարարվել է ԴԱՀԿ-ին։

«Առավոտը» չի պատրաստվում ինչ-որ մեկի փոխարեն «նստել» հոդվածում անդրադարձ է կատարվել այս միջադեպին. «Առավոտը» երբեք ներգրավված չի եղել այս դատական գործընթացին, եւ դատարանում մինչեւ վճիռ կայացնելը շոշափվել է մեր մասնագիտական, գործարար համբավին առնչվող հարցեր էլ»:
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ նույն հոդվածը տպագրած որևէ այլ լրատվամիջոց նույպես գործընթացին ներգրաված չի եղել, անգամ որպես երրորդ կողմ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դատական վճիռը կայացնող դատավորին պարզաբանել, թե ինչո՞ւ գործի քննության ժամանակ լրատվականները դատական պրոցեսում ներգրավված չեն եղել և ինչո՞ւ գործի քննության ժամանակ «Առավոտ» օրաթերթի կողմից արված հղումը, այն է, որ հոդվածի սկզբնաղբյուր է հանդիսանում «Հայկական ժամանակ» օրաթերթը ի գիտություն չի ընդունվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել խոսքի ազատության դեմ նման ճնշումները և չպիտակավորել լրատվականներին, դատական վճիռներում կամընտրական սկզբունքով չառաջնորդվել և չթիրախավորել այս կամ այն լրատվականին»։

 

 
 5  0
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ